Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Վիտամինները որպես գեղեցկության և էներգիայի աղբյուր
Դեղագործի աշխատանքը մեծ տոկունություն է պահանջում։ Դեղատան աշխատակցին կարելի է համեմատել տարածամրցորդի (ստայերի) հետ, քանզի ցուցափեղկերից պահանջվող դեղամիջոցները տանել-բերելու համար նա օրական մոտ 7 կմ «մրցավազք» է կատարում։
Կհամաձայնեք, թերևս, որ նույնիսկ մարզված վազորդի համար դա բավականին մեծ տարածություն է։ Ընդ որում, հարկավոր է նաև լավ տեսք ունենալ, լինել հմայիչ և ժպտերես։ իսկ որտե՞ղ է գտնվում էներգիայի և գեղեցկության աղբյուրը։ Այս խնդիրը յուրաքանչյուր դեղագործի համար տեղին է։
Բոլորը գիտեն, որ մարդն էներգիայով «լիցքավորվում է» սննդի միջոցով, իսկ ավելի ստույգ` ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով։ Օրինակ` 1գ ածխաջրերի և սպիտակուցների այրման արդյունքում 4,1կկալ է առաջանում, իսկ 1գ ճարպի այրման դեպքում` 9,3կկալ։ Ստացված էներգիայի մի մասն օրգանիզմն օգտագործում է իր կարիքների համար, իսկ մյուս մասը Կրեբսի ցիկլում մասնակցում է ԱԵՖ մոլեկուլի սինթեզմանը։ Այս պարագայում էներգիան յուրօրինակ դեր է կատարում, այսինքն` կուտակվելով անհրաժեշտ քանակությամբ` հեշտությամբ տեղափոխվում է օրգանիզմի այն հատվածը, որտեղ իր անհրաժեշտությունը զգացվում է։ Այս գործընթացն առանց վիտամինների և ածխաջրերի մասնակցության գործնականում անհնար է։
Վիտամիններ B1-ը, B2-ը, նիկոտինամիդը և բիոտինը Կրեբսի ցիկլում համաֆերմենտների դեր են կատարում, երկաթը, վիտամին B12-ը և ֆոլաթթուն անհրաժեշտ են հեմոգլոբինի սինթեզման համար (թթվածինը հասցնում են հյուսվածքներին), վիտամիններ B1-ը, B6-ը, ֆոսֆորը, կալցիումը, մագնեզիումն ու յոդն անփոխարինելի դեր ունեն նյարդային համակարգի և նյարդային իմպուլսների բնականոն գործունեության համար (կանոնավորում են մտավոր և ֆիզիկական ակտիվությունը)։ Վիտամիններ A-ն, E-ն և C-ն, պղինձը, սելենը և ցինկն օժտված են խիստ հակաօքսիդանտ հատկություններով, որոնք խթանում են օրգանիզմի հարմարվողականությունն ու դիմադրողականությունը։
Վիտամիններն ու հանքանյութերը մասնակցում են օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսներին։ Վիտամինների` բիոքիմիական ռեակցիաների կոֆերմենտների դեֆիցիտը Կրեբսի ցիկլում հանգեցնում է օդակեցական (աերոբային) էներգագոյացման նվազեցմանը։ Պատահական չէ, որ հիպովիտամինոզիայնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են` հոգնածությունն ու քնկոտությունը, համարվում են «էներգիայի դեֆիցիտի» առաջին ազդարարները։ Օրգանիզմի էներգիայի պաշարներն անհնար է լրացնել առանց վիտամինների և միներալների։ Մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվծությունը հնարավոր է հաղթահարել միայն` ադապտոգեների համակցությամբ վիտամիններ և միներալներ ընդունելով։
Աշխատանքից չհոգնելու, տնային գործերի համար ուժ ունենալու և ակտիվ հանգիստ կազմակերպելու համար հարկավոր է ընդունել օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների, հանքանյութերի որոշակի քանակություն։ Հայտնի բան է, որ յուրաքանչյուր կին ուզում է լինել գեղեցիկ։ Ուստի միշտ պետք է հիշել, որ կանայք ունեն իրենց մաշկի, մազերի և եղունգների գեղեցկությունն ապահովող «օգնականներ»։
Բետա-կարոտինը դրական ազդեցություն է թողնում լորձաթաղանթի վերնահյուսվածքի վրա և օգնում է ազատվել պիգմենտային բծերից։
Վիտամիններ A-ն և D-ն կանխարգելում են մաշկի բջիջների եղջերացումը։
Վիտամին E-ն մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք խոչընդոտում են ազատ ռադիկալների բնականոն գործունեությանը և հանգեցնում խոնավության քաղցի։
Դաշտային ձիաձետը նպաստում է վնասված շարակցական հյուսվածքների վերականգնմանը։
Բիոֆլավոնոյիդներն ամրացնում են կոլլագենային հյուսվածքը, բարելավում արյան շրջանառությունն ու մաշկի տոնուսը։
Մաշկի գեղեցկության համար անհրաժեշտ են նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, յոդ,ցինկ, սելեն և ֆոսֆոր։
Կհամաձայնեք, թերևս, որ կանացի գեղեցկությունն ամբողջական են դարձնում գեղեցիկ և հարդարված վարսերը։ Յուրաքանչյուր տիպի սանրվածք, լինի կարճ, թե երկար մազերով, անկրկնելի կերպար կարող է հաղորդել կնոջը միայն այն պարագայում, երբ մազերն ամուր և առողջ տեսք ունեն։
Դրա համար անհրաժեշտ են հատուկ ամինաթթուներ (L-ցիստեին և L-մեթիոնին), որոնք բարելավում են մազերի որակն ու կառուցվածքը, խթանում են աճը և կանխում մազաթափությունը։ Պարաամինոբենզոաթթուն նպաստում է մազերի բնական գույնի վերականգնմանը։ Բետա-կարոտինը, վիտամիններ D-ն և E-ն, բիոտինը, կալցիումը, երկաթը, յոդը, մագնեզիումը և ֆոսֆորն օգնում են մազերը բուժելուն և ամրացնելուն։
Խնամքի կարիք ունեն ոչ միայն մազերը, այլև ձեռքերը. ահա թե ինչու ոչ պակաս կարևորություն ունի եղունգների վիճակը։ Եղունգային թաղանթների ամրությունն ապահովելու համար կենսական նշանակություն ունեն կալցիումը, երկաթը և դաշտային ձիաձետը, ինչպես նաև ֆոսֆորը, բորը, մագնեզիումը, յոդը, բիոտինը և վիտամին D-ն։
Վիտամինները, հանքանյութերն ու ամինաթթուները ոչ միայն նպաստում են մաշկի, մազերի և եղունգների գեղեցկության պահպանմանը, այլև երկարաձգում և ուժեղացնում են կոսմետիկ միջոցների ազդեցությունը։
Լինել գեղեցիկ, նշանակում է լինել ինքնավստահ։ Ինչպես ասում են`գեղեցկությունն անհաղթելի ուժ է, և յուրաքանչյուր կին գեղեցիկ լինելու իրավունք ունի։
16.05.2008 Mary
19.06.2012
Լիլի
02.03.2011
Իմ կարծիքով մարդու համար մեծ նշանակություն ունի գեղեցկությունը և ցանկացած տարիքում պետք է հետևել դրան: Բալը գեղեցկության համար մեծ նշանակութուն ունի: Կոսմետիկ միջոցների օգտագործումը կարող է վատ ազդեցություն ունենալ: Եղեք միշտ գեղեցիկ և առողջ:
Կարդացեք նաև
Դեղի` այլ ապրանքից տարբերակող առանձնահատկությունները պետություններին հարկադրել են ընդունել առանձին օրենք, սահմանել խիստ հսկողություն և ստեղծել դեղերի շրջանառության կարգավորման և դեղերի...
25.05.2008
Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...
24.05.2008
Ինչպես ասում են` կա երկու նորություն` լավ և վատ։ Որի՞ց սկսեմ։ Սկսեմ լավից, որովհետև ավելի համառոտ է ու պարզ. «Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը» հաղորդումը տեղափոխվել է նոր և ավելի ընդարձակ...
22.05.2008
Որո՞նք են հիմնական հուզական պահանջմունքները; Յուրաքանչյուր մարդ ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքներ, որոնց թվին են պատկանում, օրինակ, սննդի, ջրի և քնելու պահանջը...
21.05.2008
''...Ես իսկապես սիրում եմ իմ մասնագիտությունը և համոզված եմ, որ այլ ասպարեզում չէի կարողանա աշխատել...'' Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ...
20.05.2008
Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...
19.05.2008
Պոռնոգրաֆիայի այսօր կարելի է հանդիպել ամենուր` ինտերնետում, հեռուստաեթերում, փոստում, բջջային հեռախոսներում, տեսաերիզներում։ Կարճ ասած` այն ցանկացած պահի կարող է հայտնվել Ձեր երեխայի ուշադրության կենտրոնում...
18.05.2008
«INTUICIA» (լատիներենից intuitio-intueor, թարգմանաբար նշանակում է ուշադիր նայում եմ) բառը մեկնաբանվում է որպես բնական ճանապարհով որևէ բան ըմբռնելու կարողություն` առանց ապացույցների...
15.05.2008
Գաղտնիք չէ, որ գեղեցիկ ու փարթամ մազերը թաքցնում են թերությունները։ Առողջ և փայլող մազեր ունենալու մասին երազում է ամեն կին։ Իսկ որպեսզի երազանքն իրականություն դառնա, հարկավոր է պատշաճ կերպով հոգ տանել մազերի մասին...
13.05.2008
Երեխայի լույս աշխարհ գալուն պես ծնողների միակ մտահոգությունն իրենց փոքրիկի առողջ, գեղեցիկ և խելացի լինելու մասին հոգ տանելն է։ Այդ իսկ պատճառով թե՛ ծնողների և թե՛ մանկաբույժների ուշադրությունը...
12.05.2008
Շատերը արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն է՛լ ավելի դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը...
11.05.2008
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ